Ամուլսարի վերաբերյալ դրական եզրակացություն է տրվում Փաշինյանի՝ ԱՄՆ այցին ընդառաջ. փորձագետ

Ամուլսարի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ: Կարծում եմ՝ այս հանգամանք առնվազն մտորելու տեղիք է տալիս: Այս մասին հայտնել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին, գրում է Aysor.am-ը:


«Դեռ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով շատ հստակ դիրքորոշում էր արտահայտել. պիտի անցկացվի նոր փորձագիտական ուսումնասիրություն և պիտի հստակեցվի՝ արդյոք հանքի շահագործումն անվտա՞նգ է Սևանի, Ջերմուկի ջրերի և ջրահավաք ավազանի համար: Ի դեպ, վարչապետը կարևորել էր հիշյալ փորձաքննության անցկացումը միջազային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության կողմից: Սա դեռ մեկ տարի առաջ: Այսօր ունենք մի իրավիճակ, երբ փորձագիտական եզրակացությունը ներկայացվել է լիբանանյան «Էլարդ» կազմակերպության կողմից, որին, առնվազն, դժվար է իր ոլորտի լավագույն կազմակերպություններից համարել: Եվ բացի այդ, փորձագիտական եզրակացությունը չի հանդիսացել համալիր բնապահպանական ուսումնասիրության արդյունք. կազմակերպության կողմից մասնագիտական փորձաքննության են ենթարկվել զուտ Լիդիանի ներկայացրած փաստաթղթերը: Ինչպես տեսնում ենք՝ այսօր մեր ունեցած եզրակացությունը որևէ կերպ չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք դեռ մեկ տարի առաջ դրվել էին հենց վարչապետ Փաշինյանի կողմից», - նշեց փորձագետը:


Նա նշեց, որ չի բացառվում, որ հանքի շահագործման թույլտվություն տալով Փաշինյանը բնապահպանական հնարավոր խնդիրները ստորադասում է երկրի համար արտաքին կարևորության հարցեր լուծելուն, ինչպես, օրինակ, արտասահմանյան ներդրողների համար դեպի Հայաստան ճանապարհը չփակելը և երկխոսության նոր ուղիներ գտնելը ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերություններում:


«Միացյալ Նահանգները տարբեր մակադակներով բազմիցս անդրադարձել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին: Ամուլսարի հետ կապված դեռ նախորդ տարի շատ հստակ արտահայտվել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Այսինքն այն, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակն հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում կարևոր տեղ ուներ՝ միանշանակ է: Եվ այս առումով շատ հետաքրքրական է, որ հանքի շահագործման վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, և այն էլ՝ դրական, հրապարակվում է վարչապետի՝ ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ: Կարծում եմ՝ այս հանգամանքն, առնվազն, մտորելու տեղիք է տալիս», - ասաց Հերմինե Մխիթարյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51636

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online