Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի դիրքերը բավականին խախուտ են. մամուլ

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի դիրքերը բավականին խախուտ են: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուներին:


«Վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին է հանձնարարված հետեւել քննության այն մասին, որը վերաբերում է Արտակ Դավթյանի առնչությանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին՝ նկատի ունենալով նրա ջերմ հարաբերությունները Յուրի Խաչատուրովի հետ», - գրում է թերթը:


Մարտի 1-ի գործով անցնում են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը եւ Արմեն Գեւորգյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51582