Խայտառակ ոչ կոմպետենտ, աղիողորմ խնդրանքներ. Փաշինանը՝ Ամուլսարի խնդրով 2 քննադատներին

«Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել»:


Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.


«Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ նեղ անձնական հաշվարկներն եւ զգացողությունները:


Հ.Գ. Մի հին «բարի» կուլտուրա կա Հայաստանում, որ բռնկվում, խոսում, ահազանգում, մտահոգվում ես՝ միայն մի պատճառով. որ իշխանությունը մի բան տա բերանդ փակի: Բայց սա աշխատում էր հին իշխանության հետ, նոր իշխանության հետ բացառվում է, որ աշխատի: Ու բարեբախտաբար նման կուլտուրայի կրողները Հայաստանի հանրային դաշտում գնալով քչանում են: Շատ քչերն են մնացել»:


Թեպետ վարչապետ Փաշինյանի գրառման մեջ անուններ նշված չեն, սակայն պետք է նշել, որ ավելի վաղ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր նշանակման օրվանից սկսած փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը լծված է եղել Ամուլսարի ճամփաները բացելու գործին: Նրան պատասխանել էր Տիգրան Ավինայնը՝ մատնացույց անելով նրա ոչ կոմպետենտութունը, ինչպես նաեւ նշելով, որ Արթուր Գրիգորյանի սխալի և անիմաստ համառության պատճառով «Լիդիանը» դիմել է դատարան:


Կառավարությանն Ամուլսարի խնդրով սուր քննադատության էր ենթարկել նաեւ քաղաքագետ Հայկ Մարտիտոսյանը՝ նշելով, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցում կոռուպցիոն գործարք է տեղի ունենեցել իշխանության ու «Լիդիան» ընկերության միջեւ: 


Այս երկու հայտարարություններն էլ ՀՀ դատախազությունը ուղարկել է ԱԱԾ՝ դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51554