ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում մասնակցել են «Միացյալ որոշում» բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլին:
ԻՆչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, նրանք մասնակցել են դասակի և ջոկի հրամանատարական կազմի համար նախատեսված «Միանգամյա օգտագործման ծխագլանակներից և ազդանշանային ատրճանակներից անհրաժեշտության դեպքում անվտանգ ու նպատակային օգտվելու կանոնները» թեմայով խմբակային դասընթացին, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51550