Կասպից ծովում հայտնաբերվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի խորտակված «ՄիԳ-29»-ի «սև արկղը» եւ օդաչուի դին: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ ռազմական ինքնաթիռն ուսումնական թռիչքի ընթացքում անհետացել էր ռադարների էկրաններից: Ադրբեջանի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել: Ավելի ուշ Կասպից ծովն ընկած ինքնաթիռի բեկորներ են հայտնաբերվել: Մասնագետներն այժմ ուսումնասիրում են «սև արկղի» տեխնիկական վիճակը:
«Կործանիչի բեկորների դուրսբերումը ծովից շարունակվում է», – հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51540