Դպրոցները կֆինանսավորվեն նոր բանաձեւով, կսահմանվի ուսուցչի նվազագույն աշխատավարձ. ԿԳՄՍՆ

Եթե ոչ առաջիկա սեպտեմբերից, ապա հաջորդ տարվա հունվարից դպրոցները կֆինանսավորվեն նոր բանաձեւով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, համենայնդեպս, այդպիսի նպատակ է հետապնդում:


Գերատեսչությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման մի նախագիծ, որով առաջարկվում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն այսուհետ իրականացնել ոչ միայն ըստ աշակերտների թվի, այլ նաեւ ըստ դասարանների քանակի: Այն դեպքերում, երբ դպրոցն ունի աշակերտական փոքր համակազմ, պետությունը գումար տրամադրելիս կառաջնորդվի նաեւ դասարանների թվով, որովհետեւ քիչ չեն հանրակրթական հաստատությունները, որտեղ հաճախում է, ենթադրենք, մեկ տասնյակի չափ երեխա, բայց նրանք սովորում են տարբեր դասարաններում եւ ուսումնական ծրագրով պետք է ուսումնասիրեն մի քանի առարկա, իսկ այդ առարկաները դասավանդող ուսուցիչներին էլ անհրաժեշտ է վարձատրել:


«Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձեւը խնդիրներ է առաջացնում փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցների ծախսերի պլանավորման համար: Դասարանի փոքր միջին խտություն ունեցող դպրոցների համար պլանավորված միջոցները չեն համապատասխանում հանրակրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կարիքներին: Ընդ որում, 10-ից փոքր դասարանի միջին խտություն ունեցող դպրոցները կազմում են ընդհանուր դպրոցների թվի շուրջ 30 տոկոսը: Միաժամանակ, մեծաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները ստանում են իրենց փաստացի ծախսերը զգալիորեն գերազանցող գումար, ինչը ստեղծում է անհավասար պայմաններ: Դպրոցների ֆինանսավորման բանաձեւի վերանայումը պայմանավորված է նշված խնդիրների կարգավորման եւ հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ եւ արդարացի բաշխման անհրաժեշտությամբ»,- նշվում է կառավարության որոշման նախագծի հիմնավորման բաժնում:


Դրանում նաեւ պարզաբանվում է, որ ֆինանսավորման նոր մոտեցումը թույլ կտա արձանագրել հետեւյալ դրական փոփոխությունները՝ «այն դեպքերում, երբ մենք ստիպված ենք պահել փոքր թերկոմպլեկտավորված դպրոց, հատկացնել բավարար գումարը՝ հոգալու դպրոցի նվազագույն ծախսերը, ներառյալ՝ ուսուցիչների աշխատավարձը», «վերացնել մարզի կտրվածքով միջոցների վերաբաշխման անհրաժեշտությունը», «պետական մակարդակով սահմանել ուսուցչի նվազագույն աշխատավարձի չափը»:


Դպրոցների ֆինանսավորման գործող բանաձեւով հանրակրթական հաստատությունները, ինչպես նշեցինք, գումար են ստանում ըստ աշակերտների թվի՝ անկախ նրանց ձեւավորած դասարանների քանակից: Յուրաքանչյուր աշակերտի համար նախատեսվող տարեկան գումարի չափը կախված է լինում տվյալ տարվա համար բյուջետային հատկացումներից: Առայժմ հաստատված եւ գործող չափը 124 հազար դրամն է:


Ինչ վերաբերում է հարցին, թե որ շեմից սկսած է առաջարկվում աշակերտների քանակով ֆինանսավորումից բացի բյուջետային հատկացումներ անել նաեւ ըստ դասարանների թվի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության զարգացման ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը պատասխանեց. «Եթե դպրոցում դասարանի միջին խտությունը թույլատրելի առավելագույն թվի կեսից պակաս է, այդ դեպքում ֆինանսավորումը կլինի նաեւ դասարանների թվով: Հիմնական դպրոցում, այսինքն՝ մինչեւ 9-րդ դասարանը՝ 18-ից պակաս, 10-12-րդ դասարաններում՝ 15-ից պակաս: Իսկ եթե դասարաններում սովորողների թիվը թույլատրելի առավելագույնի կեսից ավելի է, ֆինանսավորումը կլինի սովորողների թվով: Նոր բանաձեւով արդեն կապ չի ունենա՝ դասարանում քանի երեխա է, ուսուցիչը նվազագույն աշխատավարձը պիտի ստանա: Իսկ այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը ավելին լինի, ուսուցիչը կարող է ավելի բարձր վարձատրվել: Պարտադիր չէ բոլոր ուսուցիչները ստանան նվազագույն աշխատավարձ: Բայց ենթադրենք սահմանվի ուսուցչի նվազագույն աշխատավարձ 120 հազար դրամ, այդ գումարը երաշխավորված կլինի»: Ի դեպ, ուսուցչի նվազագույն աշխատավարձի քննարկվող չափը 108 հազար դրամն է:


Կառավարության որոշման նախագծում նոր բանաձեւով ֆինանսավորվելու ենթակա դպրոցների մասին նշվում է բացարձակ թվերով: Ըստ այդմ, գումար հատկացնելու ժամանակ դասարանների քանակը կկարեւորվի մինչեւ 73 սովորող ունեցող տարրական, մինչեւ 163՝ հիմնական, մինչեւ 208՝ միջնակարգ հանրակրթական դպրոցների, մինչեւ 136 սովորող ունեցող վարժարանների եւ ավագ դպրոցների դեպքում:


Նախագծի ընդունման դեպքում մարզպետարանները կզրկվեն դպրոցներին հատկացված գումարները վերանայելու հնարավորությունից: «Գործող բանաձեւով փոքր դպրոցների ֆինանսավորումը չի բավարարում ուսուցչի աշխատավարձը եւ դպրոցի մյուս կարիքները հոգալուն: Դրա համար թույլատրվում է մարզերիին մեծ դպրոցներից, որտեղ գումարը շատ է, վերաբաշխում անել: Այսինքն՝ բանաձեւի առկայությունը դառնում է երկրորդական: Առաջարկվող բանաձեւով դա այլեւս չի թույլատրվելու: Դպրոցը նախապես իմանալու է, որ եթե ունենա այսքան աշակերտ, ունենալու է այսքան գումար, ու վերջ»,- ասաց Ռոբերտ Ստեփանյանը:


Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սպասում է ֆինանսների նախարարության եզրակացությանը՝ փաստաղթի նախագիծն արդարադատության նախարարություն ուղարկելու համար: Ի սկզբանե նախատեսվել է, որ այն կառավարության հաստատմանը կներկայացվի արդեն սեպտեմբերի 1-ից կիրառելու նկատակով: Այժմ, սակայն, ավելի հավանական է համարվում, որ կառավարության հավանությանն արժանանալու դեպքում որոշումը հնարավոր կլինի կիրառել միայն հունվարից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51528

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel