Իրանի եւ Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները հանգեցրել են ռուսական անմշակ նավթի մակնիշի պահանջարկի մեծացման՝ ավելացնելով ՌԴ-ի նավթ արտահանողների եկամուտները:
Ռուսաստանի նավթընկերություններն առնվազն 905 միլիոն դոլարի չափով լրացուցիչ եկամուտ են ստացել 2018 թվականի նոյեմբերից մինչեւ 2019 թվականի հուլիսն ընկած ժամանակամիջոցում:
«Հաշվարկը հիմնված է Brent-ի նկատմամբ Urals մակնիշի սպրեդի տարբերության վրա՝ հնգամյա ժամանակաշրջանի միջին ցուցանիշի համեմատությամբ»,- պարզաբանում է գործակալությունը: Ամերիկյան պատժամիջոցները մեծացրել են ռուսական նավթի պահանջակը ՕՊԷՔ-ի երկրների եւ նրանց գործընկերների հանույթի կրճատման ֆոնին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51429