Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել միջազգային օգնությանն ուղղված ծախսերը. Politico

Սպիտակ տունը մտադիր է ավելի քան 4 մլրդ դոլարով կրճատել միջազգային օգնության համար ԱՄՆ-ի ծախսերը, գրում է Politico պարբերականը:


Համապատասխան նախագիծը մշակվել է Սպիտակ տան բյուջետային վարչությունում:


Բյուջետային փոփոխությունները, ըստ պարբերականի, կարող են Կոնգրես ուղարկվել արդեն հաջորդ շաբաթվա սկզբին: Օրենսդիրները 45 օր կունենան ԱՄՆ նախագահի կողմից առաջարկված փաթեթը հաստատելու կամ մերժելու համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51424