Իրանը հայտարարել է ՌԴ-ի ու Թուրքիայի միջև առկա լարվածությունը թուլացնելու գործում իր աջակցությունը ցուցաբերելու պատրաստակամության մասին:
Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրենք մտահոգված են այն լարվածությամբ, որն առաջացել է Թուրքիայի ու ՌԴ-ի միջև: Իրենց կարծիքով, այն օգուտ չի տալիս տարածաշրջանին:
"Երկրներին պետք է համագործակցել միմյանց միջև ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում՝ չնայած սիրիական հարցում առկա տարաձայնություններին", - նշել է նա:
Ըստ նրա, տարածաշրջանում ու աշխարհում կայունությանը նպաստելու է ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն ու տարաձայնությունների հաղթահարումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/5142