ԱՄՆ և Թուրքիան պայմանավորվել են ստեղծել Սիրիայի անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ կենտրոն: Այդ ուղղությամբ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:
ԱՄՆ-ից Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա ժամանած 6 հոգանոց զինվորական պատվիրակությունը թուրքական կողմին պահանջ է ներկայացրել, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտին ունենա 15կմ խորություն:
Եթե թուրք-ամերիկյան բանակցությունները հաջողությամբ պսակվեն, ապա Թուրքիայի զինուժը Սիրիայի տարածքում կունենա 10 ռազմաբազա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51372