Ադրբեջանի տնտեսությունը 2019 թ. առաջին կիսամյակում աճել է 2,4%-ով

Ադրբեջանի տնտեսությունը 2019 թ. առաջին կիսամյակում աճել է 2,4%-ով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի տնտեսության նախարար Շահին Մուստաֆաևը:


Նրա խոսքով, ոչ նավթային հատվածում աճը կազմել է 3.2%, ոչ նավթային արդյունաբերության մեջ`15,7%, առևտրաշրջանառության ոլորտում` ավելի քան 20%, ոչ նավթային հատվածում`15%, գյուղատնտեսական արտադրանքի մեջ` 13%:


Երկրի տնտեսության մեջ ներդրվել է ավելի քան 6 միլիարդ դոլար, որի մեծ մասը բաժին է ընկնում ոչ նավթային հատվածին: Նշվել է, որ երկրի արտարժույթի պահուստները, հասնելով ռեկորդային մակարդակի, գտնվում են 49 միլիարդ դոլարի մակարդակում: 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51366