ՌԴ-ի բուհեր են ընդունելու 74 ադրբեջանցի զինծառայողներ

Այսօր ՌԴ-ում անվճար ուսում են ստանում 132 ադրբեջանցի զինծառայողներ, իսկ նոր ուսումնական տարում ընդունվելու է ևս 74 մարդ: Այս մասին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերեմ Վելիևի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովը:


Անցած 12 տարիների ընթացքում Ռուսաստանում պատրաստվել են ավելի քան 300 ադրբեջանցի մասնագետներ, ովքեր ներկայումս ծառայում են Ադրբեջանի զինված ուժերում, ասվում է Ռուսաստանի Պնախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51364