Ձերբակալվել է Արմեն Աշոտյանի ընկերը. հանձնարարականը տրվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմի՞ց

ՀՔԾ-ն քրեական գործերից մեկով քիչ առաջ ձերբակալել է իմ վարորդ, իմ օգնական, իմ ընկեր Արամ Բարսեղյանին, ում մեղադրում են պետական միջոցների վատնման մեջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը:


«Դա արվել է մի գործի շրջանակներում, որը արդեն մի քանի ամիս է, ինչ հարուցված է, և այդ ընթացքում Արամը բազմիցս բացակայել է երկրից և վերադարձել՝ լավ հասկանալով, որ հետապնդման վտանգ կա:


Այն, որ իմ և իմ շրջապատի հանդեպ «կեղտ որոնելու» աշխատանքները տարվում են իշխանափոխության հենց սկզբից, ես վաղուց գիտեի: Տեսնելով, որ ուղղակի ինձ վրա գործ սարքել չի ստացվում, այս իշխանություններն անցել են իմ ընկերներին և բարեկամներին:


Վարդավառին խալի լվալու համար մեկ օրում 5 000 000 դրամ մսխած իշխանությունները, որոնք իրենց ապիկար և անպիտան կադրերին տասնյակ միլիոնավոր ապօրինի պարգևավճարներ են բաժանել, որոնք պետական բյուջեի հաշվին ընտանեկան շռայլ շրջագայություններ են անում, որոնք իրենց ծանոթ-բարեկամներին բերել-խցկել են ԱԺ և կառավարություն, իմ օգնականին մեղադրում են, որ 2009-2016 թվականներին բանվոր կամ էլի վարորդ է ձևակերպված եղել՝ օրուգիշեր իր աշխատանքի համար մի քանի տասնյակ հազար դրամ ավել վաստակելու համար:


Արամը համեստ կենցաղով, համեստ պահվածքով հայ մարդ է: Իմ գործընկերներից շատ-շատերը, այդ թվում՝ այսօրվա ԱԺ-ում և Կառավարությունում աշխատող, գիտեն այդ մասին: Եթե ապացուցվի, որ Արամ Բարսեղյանը վնաս է տվել պետական բյուջեին, միանշանակ է, որ այդ գումարը կվերականգնվի ժամանակին և ամբողջությամբ, իմ և իր այլ ընկերների օգնությամբ:


Իմ մտերիմ մարդու ձերբակալությունը բացառապես քաղաքական է և ուղղակիորեն կապված է իմ անձի հետ: Իմ հնչեցրած փաստարկված քննադատությանն իշխանությունը պատասխանում է նման ցածր, էժան քայլերով՝ փորձելով ինձ լռեցնել իմ մերձավորների նկատմամբ քրեական հետապնդման միջոցով։


Ակնհայտ է, որ տվյալ հանձնարարականը տրվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից:


Չի հաջողվելու։


Լսեք, ձեզ ինչ եմ ասում. եթե իմ հետ հարց ունեք, եթե ես եմ ձեզ խանգարում, եթե իմ «հախից եք» ուզում գալ, բարի եղեք իմ հետ էլ ձեր հարցերը լուծեք: Թե չէ հարազատներիս նման կերպով ներքաշելը ո՛չ մարդկային է, ո՛չ տղամարդկային, ո՛չ էլ բարոյական: Իսկ իրավական դաշտում՝ նաև խոցելի:


Հայտնում եմ նաև, որ Արամի պաշտպանությունը իրականացնելու է փաստաբան Տիգրան Աթանեսյանը»,- գրել է Աշոտյանը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51335

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online