Նախօրեին՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով զինծառայող է հրազենային վնասվածք ստացել։ Լուրը հաստատեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 23։50-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա Արտակ Օ.-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս, նույն օրը գտնվելով մարտական դիրքում, իրականացնելիս է եղել հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջին հարկի միջանցիկ գնդակային վիրավորում» վնասվածք։
Փաստի առթիվ սպանության փորձի հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Արտակ Օ.-ն պայմանագրային զինծառայող է։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51330