ABN Amro. Թուրքիայի տնտեսությունը շարունակում է անկում ապրել

ABN Amro հոլանդական բանկի տվյալներով, Թուրքիայի տնտեսությունը, որը տուժել էր նախորդ տարվա արժութային ճգնաժամից, շարունակում է մնալ անկման մեջ:


Տնտեսագետ Նորա Նեյտբումը հայտարարել է, որ 2019թ.-ին տնտեսական անկումը կազմելու է 1.5 տոկոս, իսկ հաջորդ տարի աճը կհասնի 2.5 տոկոսի:


Ըստ նրա, գնաճը 2019թ.-ին կազմելու է 15 տոկոս:


Նրա խոսքով, Թուրքիայի տնտեսության համար կարճաժամկետ հեռանկարում ռիսկը ԱՄՆ-ի կողմից Անկարայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն է:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51324