Պարսից ծոցի անվտանգությունը կարող են ապահովել տարածաշրջանային տերություններն առանց օտարերկրյա ուժերի ներգրավման: Չորեքշաբթի այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Պարսից ծոցի անվտանգության ապահովման համար օտարերկրյա ուժերի ներգրավման ոչ մի անհրաժեշտություն չկա», - ասվում է նախագահի կայքում հրապարակված հայտարարությունում:
Նրա խոսքով՝ «Պարսից ծոցի երկրները երկխոսության եւ համախմբման դեպքում կարող են տարածաշրջանային կայություն պահպանել»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51311