Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսություն կբացվի: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ուրուգվայացի գործընկեր Ռուդոլֆո Նին Նովոայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, հյուպատոսությունը կբացվի արդեն այս շաբաթ.
Զոհրաբ Մնացականյանը հիշեցրեց, որ Հայաստանի մայրաքաղաքում հյուպատոսություն բացելու մտադրության մասին ուրուգվայցի նախարարը հայտնել էր անցած տարի Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51305