Իրանը հրապարակել է ցածր հարստացված ուրանի պաշարների ծավալը

Իրանը ցածր հարստացված ուրանի պաշարները հասցրել է 370 կիլոգրամի: Այդ մասին հայտնել է Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:


«Այս պահին մենք արտադրանքի թողարկման լավ տեմպեր ունենք, եւ մեր պաշարները 300 կիլոգրամը գերազանցել են առնվազն 60 ընդհուպ մինչեւ 70 կիլոգրամով, ծավալները կաճեն արագ»,- ասել է Քամալվադնին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51288