Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեք Աթամբաևին սպանության մեղադրանք է առաջադրվել գլխավոր դատախազության կողմից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մասնավորապես, նրան մեղադրում են մի քանի այլ ծանր հանցագործություններում ևս՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում, սպանություն, գերիներ վերցնելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության և այլ գործողությունների համար:
Ըստ այդմ, Աթամբաևին կարող է սպառնալ ցմահ ազատազրկում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51268