Փորձագետ. Թուրքիան անվերապահորեն աջակցել է ԻՊ-ին նրա ստեղծման պահին

Թուրքիան անվերապահորեն աջակցել է ԻՊ-ին նրա ստեղծման պահին և Սիրիայում և Իրաքում ագրեսիայի ժամանակ: Այդ մասին հայտարարել է ֆրանսիացի ռազմական փորձագետ Թյերի Մեյսանը:


Նա նշել է, որ Մուսուլման եղբայրների ճանապարհը Թուրքիան տարել է դեպի փակուղի: Արդարություն և զարգացում կուսակցությունը պետք է տարանջատվի կրոնից և կանգնի Աթաթուրքի քաղաքականության դիրքերում:


Ըստ նրա, Անկարայի համար խալիֆաթը մահմեդական աշխարհում նախկինում եղած հոգևոր ազդեցության վեականգնման միջոց էր:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51265