The Hill. Իրանի վրա մաքսիմալ ճնշման Թրամփի քաղաքականությունը փակուղային է

Իրանական խնդրի կարգավորման համար ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է փոխի իր արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, փոխանցում է The Hill-ը:


Նշվում է, որ Իրանի վրա մաքսիմալ ճնշման Թրամփի քաղաքականությունը փակուղային է և այն հանգեցրել է նրան, որ տարածաշրջանը կանգնել է ռազմական հակամարտության շեմին:


Թրամփը պետք է հրաժարվի Իրանում ռեժիմի տապալման մտքից և ստիպի լռել Ջոն Բոլթոնին և Մայքլ Պոմպեոյին:


ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորումը կօգնի ավելի լավ հիմք ստեղծել Պարսից ծոցում անվտանգային միջավայրի փոփոխության համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51258