Արտգործնախարարն ու Moody’s ներկայացուցիչները քննարկել են ՀՀ ներքաղաքական զարգացումները

Օգոստոսի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Moody’s » միջազգային վարկանշային կազմակերպության ներկայացուցիչներին:


Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին։


Եվրամիության հետ համագործակցության համատեքստում ԱԳ նախարարն արժևորեց Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես կարևոր գործիք Հայաստանում ընթացող բարեփոխումները խթանելու համար:


Զոհրաբ Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ առանձնահատուկ կարևորելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացումը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51216