Մամուլ. Եթե վճարեն՝ Բարաք Օբամային կտեսնենք Երևանում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երևանում հոկտեմբերի 6-9-ը տեղի կունենա ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես, որին հավիրված են լինելու այս ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող գործիչներ: Այս պահին կազմակերպիչները բանակցություններ են վարում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ, ում մեկօրյա այցի և 30 րոպեանոց ելույթի համար պատրաստվում են վճարել մի քանի հարյուր հազար դոլար: Սովորաբար Օբաման մեկ ելույթի համար գանձում է 400-800 հազար դոլար: Թե որքան կպահանջի այս անգամ, կերևա բանակցությունների արդյունքում»,-գրում է թերթը:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանության մեջ ոմանք զարմացած են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի «տրանսֆորմացիաներից»: Եթե մինչ հեղափոխությունը նա մոլի հակառուս էր և կարծում էր, որ Պուտինի երկարատև նախագահությունը խանգարում է Ռուսաստանի բնականոն զարգացմանը, ապա այսօր ամեն պատեհ առիթով, անգամ օտարերկրյա դեսպանների հետ հանդիպումների ժամանակ ռուսամետ է ներկայանում և նույնիսկ հայտարարում, որ ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևն իր ընկերն է: Երեկ, ի դեպ Երևան է ժամանել Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը, որը պետք է հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և «աշխատանքային քննարկում» ունենա ՀՀ ԱԽ-ի հետ»:


«Առավոտ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը Գյումրիում մի կին մոտեցավ վարչա­պետին և հուզական տոնով բողոքեց կյանքից ու, մասնավորապես, երկրի ղեկավարից: Բոցավառ հականիկոլականները ուրախացան՝ «ահա, տես­նո՞ւմ եք, մերժում են, սպասեք՝ դա դեռ սկիզբն է»: Խանդավառ նիկոլականները սկսեցին արդարացումներ փնտրել՝ «այս կինը հոգեկան հիվանդ է»: Իրականում որևէ արտառոց բան չկա նրանում, որ ժողովրդավարական երկրում ոչ թե մեկ հոգի, այլ հազարավոր մարդիկ դժգոհ լինեն իրենց ղեկավա­րից: Կարևորն այն է, որ նրանք այդ դժգոհությունը կարողանում են արտահայտել, և երկրի առա­ջին դեմքը բազմաթիվ պատնեշներով չի մեկու­սացվում այդ դժգոհներից ու ականջները չի փա­կում ՝ դժգոհությունները չլսելու համար: Իսկ պա­լատականներն ու չափից դուրս ջերմ երկրպագու­ները չեն բացականչում՝ «մի լսիր նրանց, թագա­վոր ջան, դու ամենալավն ես, քեզնից դժգոհները պարզապես չարախոսներ են, նրանք կա´մ հոգե­կան հիվանդ են, կա´մ ծախված-ուղղորդված են, կա´մ սրիկաներ»: Ղեկավարին նման «սփոփիչ» բառեր ասողներից շատերը վստահ են, որ իրենց կեցվածքը շատ օգտակար է «թագավորին», մի մասն էլ, հավանաբար, հույս ունի, որ քծնանքը օգ­տակար կլինի իրենց:


Բայց պետք է հաշվի առնել, որ «ազգովի» փա­ռաբանում են միայն ամբողջատիրական երկրների առաջնորդներին: Պաշտամունքի առարկա էին Ստալինը, Մառն, Կիմ Իր Սենը, և ո՞վ կարող է ասել, որ այդ պաշտամունքը մեծ մասամբ չի եղել անկեղծ, որ, ասենք, 1953 թվականին խորհրդա­յին մարդկանց ստիպում էին, որ նրանք ողբան «մեծ առաջնորդի» մահը: Ժողովրդավարական երկրներում այդպես չէ՝ Մակրոնով կամ Թրամփով իրենց երկրների քաղաքացիները չեն հիանում՝ բնակչության, ենթադրենք, 60 տոկոսը նման լի­դերներին ընդունում է, 40%-ը (այսինքն՝ միլիոնա­վոր մարդիկ)՝ մերժում, և ոչ ոքի մտքով չի անց­նում այդ 40 տոկոսին մեղադրել, որ նրանք ծախ­ված սրիկաներ են: Եվ եթե որևէ մեկը՝ լինի նա քաղաքական գործիչ, թե հասարակ քաղաքացի, արտահայտում է այդ 40 տոկոսի կարծիքը, նրա բերանը նույնպես չեն փորձում փակել «դու վաբշե խոսալու տեղ չունես» սպանիչ փաստարկով: Նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրներում կան մար­դիկ, որոնք դժգոհ են իրենց կյանքից, և պարտադիր չէ, որ նրանց բողոքները լինեն զուտ նյութա­կան: Նման մարդիկ իրավունք ունեն անհատապես կամ խմբով մոտենալու իրենց երկրի ղեկավարին (իհարկե, վերջինիս անվտանգությունը պետք հուսալիորեն ապահովվի) և հայտնելու իրենց բողոքը: ...Հիշում եմ, 1993 թվականի դեկտեմբերի 7-ին նույն Գյումրիում բորբոքված մարդկանց մի խումբ մոտեցավ Լևոն Տեր-Պետրոսյանին և չափազանց կոշտ արտահայտություններով բնութագրեց նրա իշխանությունը: Տարբերությունն այն է, որ այն ժա­մանակ հեռախոսով հնարավոր չէր նկարահանում­ներ կատարել, համացանցը զարգացած չէր, իսկ Տեր-Պետրոսյանն այդ պահին մեծ թվով երկրպագուներ չուներ»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած արձակուրդային սեզոնին, Ազգային ժողովում աժիոտաժ է։ Հուլիսի 13-ին ԱԺ խորհրդի նիստում ընդունված կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման հիման վրա փոփոխություններն են մեկնարկել։ Միավորվում են բաժիններ, նոր հաստիքացուցակ է կազմվում, որի քողարկված նպատակն անցանկալի կադրերից ազատվելն է։ Երեկ այս հողի վրա արտակարգ միջադեպ է գրանցվել․ ԱԺ աշխատակազմի ղեկավարության եւ հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանի զրույցն ավարտվել է վերջինիս ինքնազգացողության վատացմամբ՝ սրտի տագնապով։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստենտավորել են։ Բանն այն է, որ նշված բաժինը միավորվել է հասարակայնության հետ կապերի վարչության հետ՝ դարձել հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն, արդյունքում Պետրոսյանը կորցնում է բաժնի ղեկավարի պաշտոնը։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեր զրույցում հերքեց, թե Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է վիճաբանության արդյունքում, ասաց, որ կոնկրետ հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներին չեն պատրաստվում կրճատել․ «Նրանց ասել ենք՝ մնացեք ձեր տեղում, առաջարկել ենք, որ նոր ձեւավորված ստորաբաժանումում համալրեն նախկին տեղին համարժեք տեղը»։ Մեր տեղեկություններով, հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցների գերակշիռ մասին արդեն կադրերի ռեզերվ են ուղարկել, ԱԺ-ում չգիտեն՝ ինչ սկզբունքով եւ ովքեր են աշխատելու։ Ավելի վաղ գրել էինք, որ այս փոփոխությունների արդյունքում ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ այլեւս չի ունենա, ներկայիս 230 հաստիքն առնվազն 50 տոկոսով կկրճատվի, իսկ մյուս աշխատողների հետ քաղաքացիաիրավական պայմանագրեր կկնքվեն։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Հայաստանից «Պոբեդա» ավիաընկերության դուրս գալը կապ չունի այն պատճառի հետ, որը շրջանառվում է: Հիշեցնենք. հրապարակված պատճառն այն է, որ ինքնաթիռներն ավիակերոսինը պարբերաբար լիարժեք բանակով չեն ստացել: Իրականում պատճառները մի քանիսն են, բայց ամենակարևորն այն է, որ Տաթևիկ Ռևազյանը ցանկանում է այլ լոուքոսթերներ բերել Երևան, այլ ոչ թե Գյումրի: Ժամանակին որոշում էր կայացվել, որ «Պոբեդան» գա Գյումրի, քանի որ դա լրացուցիչ խթան կհանդիսանա Գյումրիի զարգացման համար: Հիմա «Պոբեդայի» համար անհասկանալի է, թե ինչու պետք է իրենք թռչեն Գյումրի, իսկ, ասենք, «Wizz Air»-ը գա Երևան: Հետևաբար, հաշվի առնելով մրցակցային անհավասար պայմաններն ու քաղավիացիայի ղեկավարի կողմնակալ քաղաքականությունը՝ ավիաընկերությունը որոշել է հեռանալ Գյումրիից և առհասարակ՝ Հայաստանից»:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51214

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel