Եկեք կերտենք պատմական իրադարձություն. Փաշինյանը բոլորին հրավիրում է Լոս Անջելես հավաքի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է ԱՄՆ: Նա սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին, բոլորին հրավիրել է Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգա ելույթով:


Այս մասին վարչապետը հայտնեց Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ:


Փաշինյանը նշեց, որ ոչ բռնի, թավշյա հեղափոխության ժամանակ Լոս Անջելեսը աջակցության ամենակարևոր կենտրոններից մեկն էր և ինքը Փաշինյանը բարձր է գնահատում հայրենակիցների ցուցաբերած աջակցությունը.

«Հույս ունեմ, որ կքննարկենք այն օրակարգը, որի մասին խոսել ենք վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում: Հույս ունենք՝ այդ օրր հզոր հավաք կկազմակերպենք Լոս Անջելեսում, որը շատերն արդարացիորեն անվանում են Սփյուռքի մայրաքաղաք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ այցելությունը կլինի արդյունավետ:


«Բոլորիդ սպասում եմ անհամբեր: Հույս ունեմ հաղթական տրամադրությամբ տեսնել այդ հավաքին: Հիշարժան, պատմական իրադարձություն կկերտենք միասին»,- հավելեց վարչապետը: 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51213