Ադրբեջանի տնտեսության նախարար Շահին Մուստաֆաևը հանդիպել է՝ Չինաստանի երկաթուղային կորպորացիային առընթեր, Եվրասիայում արտասահմանյան ներդրումների հարցով քաղաքացիական ինժեներա-շինարարկան կորպորացիայի դեպարտամենտի ղեկավար Յանգ Այմինի հետ:
Մուստաֆաևը տեղեկացրել է՝ երկրում ճանապարհային ենթակառուցվածքների և երկաթուղային ցանցի վերականգնման նախագծերի մասին՝ նշելով, որ Ադրբեջանում ստեղծվել է բարենպաստ բիզնես միջավայր, Չինաստանի քաղաքացիական ինժեներա-շինարարական կորպորացիային համագործակցության կոչ է արել:
Յանգ Այմինն իր հերթին ասել է, որ կորպորացիան գործում է ավելի քան 100 երկրներում, մասնագիտանում են՝ արագընթաց երկաթուղիների, օդանավակայանների, մետրոպոլիտենների, նավահանգիստների և էլեկտրակայանների կառուցման ոլորտում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51195