Իրանը պատրաստ է կատարել միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները

Իրանը պատրաստ է կատարել միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները, որից ավելի վաղ դուրս է եկել ԱՄՆ-ը: Այդ մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին:


«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համագործակցել աշխարհի բոլոր երկրների հետ, հստակորեն իրականացնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները»,- հայտարարել է Ջահանգիրին:


Նա նշել է, որ «ցավոք, ամերիկյան կողմը վարում է տարածաշրջանում անկայունություն ստեղծելու քաղաքականություն»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51180