Երեք օրում ՀՀ-ում ՃՏՊ զոհ է դարձել 5 մարդ. ոստիկանություն

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 46 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:


Եվս 58 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2019 թվականի հունիս-հուլիս ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.9 տոկոսով, նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել 2086 ՃՏՊ: 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51175