Իրանի նախագահ Հասան Ռուհանին ասել է, որ ԱՄՆ-ն պետք է փոխի տարածաշրջանի նկատմամբ իր սխալ քաղաքականությունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ծրագրում է միջազգային կոալիցիա ստեղծել՝ Իրանի և Եմենի մերձակայքի ջրերը պարեկավորելու համար։
«Թեհրանը վստահ է, որ լարվածության նվազեցումը բոլորի օգտին կլինի։ Հույս ունենք, որ ամերիկացիները կհասկանան՝ իրենց ընտրած ուղին սխալ է, և դրանում հաղթողներ չեն լինի։ Նրանց անհրաժեշտ է փոխել վարքագիծը»,-ասել է Ռուհանին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51163