Արևիկ ազգային պարկում արվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք. նախարար

Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Արևիկ ազգային պարկ, այս պահին այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։


Նրա փոխանցմամբ, տեղում աշխատում են շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարության, համայնքների և մարզային կառույցների ներկայացուցիչները։


«Չնայած տեղանքի բարդությանը, նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն


Հ.Գ. Ըստ նախնական վարկածի, հրդեհը առաջացել է ճանապարհամերձ տարածքից»,- գրել է նախարարը։


Նշենք, որ առավոտյան հրդեհը հաջողվել է մեկուսացնել։ 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51157