Իրանի պաշտպանության նախարարը Կատարի, Քուվեյթի և Օմանի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ այն ռազմական կոալիցիան, որ Միացյալ Նահանգները ձգտում է ստեղծել Պարսից ծոցի տարածաշրջանում նավագնացության անվտանգությունն ապահովելու պատրվակով, կհանգեցնի տարածաշրջանում անկայունության տարածմանը:
Ամիր Հաթամին ընդգծել է, որ տարածաշրջանում տիրող անկայունության գլխավոր պատճառը Միացյալ Նահանգներն են:
«Տարածաշրջանի անվտանգությունն Իրանի և Պարսից ծոցյան մյուս հարևան երկրների ընդհանրությունն է և տարածաշրջանի երկրները պետք է այս բնագավառում կառուցողական բանակցություններ վարեն»,-հավելել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51136