ԵԱՏՄ-ում ապրանքները պետք է լինեն ամենաբարձր որակի. Մեդվեդեւ

ԵԱՏՄ-ում արտադրվող եւ արտահանվող ապրանքների որակի ստանդարտները պետք ամենաբարձրը լինեն, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:


Նրա կարծիքով՝ հիմա շատ վեճեր կան այն մասին, թե այդ նորմերն ինչպիսին պետք է լինեն եւ արդյոք ավելցուկային չեն լինի:

«Բայց ցանկացած դեպքում մենք հասկանում ենք, որ եթե ստեղծել ենք այս ինտեգրացիոն միավորումը, ապա դա պետք է անել որակի ամենաբարձր մակարդակով»,- նշել է նա:

Մեդվեդեւը նաեւ խոսել է միավորման մեջ տեխկանոնակարգերի կատարելագործման աշխատանքներն ուժեղացնելու պայմանավորվածության մասին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51120