Թուրքական Petkim Petrokimya Holding նավթաքիմիական համալիրում 2019 թ. առաջին կիսամյակում ներդրումները կազմել են 237 միլիոն թուրքական լիրա (43,2 միլիոն դոլար), ասվում է հոլդինգի նյութերում:
SOCAR Turkey Enerji ընկերությունը (SOCAR-ի թուրքական «դուստր» ձեռնարկություն) հանդիսանում է՝ Petkim Petrokimya Holding նավթաքիմիական համալիրի արժեթղթերի հսկիչ փաթեթի սեփականատերը (51%):
«2019 թվականին համալիրը նախատեսում է ներդրումներ կատարել գործարանների արդիականացման, տեխնոլոգիական զարգացման միջոցով գործունեության բարելավման ուղղությամբ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51104