Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հանձնվել է հատուկ նշանակության ստորաբաժանումներին, նա ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:
Նրան տեղափոխել են Բիշքեկում գտնվող մեկուսարան:
Հիշեցնենք, օգոստոսի 7-ին, Ղրղզստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները սկսել են երկրի նախկին նախագահին ձերբակալելու գործողությունը: Նրան կասկածում են կոռուպցիայի մեջ և զրկել են անձեռնմխելիությունից:
Ատամբաևը դիմադրություն է ցույց տվել իրավապահներին, որի հետևանքով հատուկ նշանակության ջոկատի 1 զինծառայող զոհվել է, 52 մարդ վիրավորվել:Ավելի ուշ տուժածների թիվը հասավ 80-ի:
Այսօր նախկին նախագահ Ատամբաևը խոստովանել է, որ անձամբ է կրակել գրոհողների վրա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51086