ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը Սիդնեյում ելույթի ժամանակ հայտարարել է, որ անհանգստացած է C-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու Թուրքիայի որոշման հետ կապված։
«C-400-ներ ձեռք բերելու Թուրքիայի որոշումն ազգային, ինքնիշխան որոշում է, բայց ես անհանգստացած եմ այդ որոշման հետևանքների հետ կապված, քանի որ ՆԱՏՕ-ի համար կարևոր է սպառազինությունների օպերատիվ համակարգը»,-ասել է նա։
Ստոլտենբերգը նաև վստահություն է հայտնել, որ Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի շատ կարևոր ու արժեքավոր դաշնակից։
«C-400-ների հարցը լուրջ հարց է, բայց Թուրքիայի վաստակը ՆԱՏՕ-ում շատ ավելի խորն է, քան C-400-ների հարցը»,-ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51047