Թուրքիայի և Ռուսաստանի միջև մասամբ կգործի վիզայի ազատականացման ռեժիմը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում մասամբ սկսելու է գործել Ռուսաստանի հետ վիզայի ազատականացման ռեժիմի մասին համաձայնագիրը:


Ազատականացման ռեժիմը կգործի ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար: Ռեժիմից կօգտվեն նաև այն վարորդները, որոնք իրականացնում են միջազգային բեռնափոխադրումներ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51000