Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2019թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 961.6 հազար մարդ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 8200-ով: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը կազմել է 2 մլն 965.3 հազար մարդ:
Ավելացել է նաև մահացության ցուցանիշը. 2019 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում մահացել է 13 790 մարդ, մինչդեռ 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին մահացել է 13 218 մարդ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50937