Ռուսաստանից Վրաստան միջազգային այցելությունների թվաքանակը 2019 թվականի հուլիսին կրճատվել է 6,4 տոկոսով: Այդ մասին հայտարարել է երկրի Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին:
Նրա խոսքով՝ եթե 2018 թվականի հուլիսին Ռուսաստանից Վրաստան իրականացվել է ավելի քան 169,8 հազար այցելություն, ապա ընթացիկ տարում այս թիվը նվազել է մինչեւ մոտավորապես 159 հազար:
Նա նշել է, որ այցելուների թվաքանակը, որոնք հուլիսին Վրաստան են ժամանել օդային ճանապարհով, կրճատվել է 48,8 տոկոսով, իսկ ցամաքային ճանապարհով աճել է 7 տոկոսով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50881