2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանը ազատ է արձակվել:
Հիշեցնենք, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` սպանություն: Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը, թե տեսել է` ինչպես է Գեղամ Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա:
Սակայն երեկ լրացրել է Պետրոսյանի՝ երկու ամսով կալանքի տակ գտնվելու ժամկետը ու քանի որ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն չէր ներկայացվել Պետրոսյանի կալանքը երկարացնելու մասով՝ նրան ազատ էին արձակել։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50873