Իրանն ու Իսրայելը թշնամիներ են: Սիրիայում Թեհրանը հենվում է շիական ջոկատների վրա, մասնավորապես՝ Հզբոլահի: Շիական խմբերը մարզվում են ու պատրաստվում իրանական զինվորականների կողմից, փոխանցում է Der Spiegel-ը:
Իրանն ուժեր է կենտրոնացնում իրաք-սիրիական սահմանային Աբու-Քամալ քաղաքի մոտ:
Փորձագետ Ռազ Զիմտը հայտարարել է, որ Աբու-Քամալն Իրանի համար ռազմավական կարևորության կետ է:
Ըստ նրա, Իրանը ցանկանում է ապահով միջանցք ստեղծել Իրաքով դեպի Սիրիա և Լիբանան, որը զերծ կմնա իսրայելական օդային հարվածներից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50867