Իրանը նավթ է մատակարարում՝ շրջանցելով պատժամիջոցները

The New York Times-ը հետևել է Իրանին պատկանող 70 լցանավերի շարժմանը և պարզել, որ վեց նավեր մտել են չինական նավահանգիստներ, ևս վեցն անցել են Սուեզի ջրանցքով, և, հավանաբար, վառելիք են մատակարարել Թուրքիային կամ Սիրիային:


Լցանավերը շարունակում են միլիոնավոր բարել իրանական նավթ բեռնաթափել չինական նավահանգիստների մաքսային պահեստներում: Քանի որ հումքը չի հատում մաքսային սահմանը և չի արտացոլվում ներմուծման վերաբերյալ տվյալների մեջ, դրա մատակարարումը չի հակասում ԱՄՆ պատժամիջոցներին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50859