ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում կմասնակցի Համահայկական խաղերի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացրեց անձամբ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ նշելով, որ դա լավ առիթ է մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը և խոսելու համազգային մարտահրավերների մասին:
«Օգոստոսի 5-ին, ժամը 19.00-ին մտադիր եմ ելույթ ունենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և անդրադառնալ Արցախին, Հայաստանին, Սփյուռքին առնչվող հարցերին: Բայց մեր հիմնական նպատակը լինելու մեր միասնության կարևոր արձանագրումն ու սրանից բխող հետևություններ անելը», - ասաց Փաշինյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50777