Թուրքիայի նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար, «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին անդամ Ալի Բաբաջանը իր կողմից ստեղծվելիք կուսակցության հիմնադիրների խորհուրդ է հրավիրելու չորս գործչի, որոնք ԱԶԿ-ի իշխանության օրոք նախարարի պաշտոն են զբաղեցրել:
Ըստ տեղեկությունների՝ Բաբաջանը ԱԶԿ կառավարության նախկին նախարարներ Էրքան Մումջուին, Քյուրշաթ Թյուզմենին, Նիմեթ Չուբուքչուին և Էրթուղրուլ Գյունային պատրաստվում է առաջարկել միանալ նոր կուսակցության հիմնադիրների խորհրդին:
Նոր կուսակցության հիմքում ընկած է լինելու այն քաղաքականությունը, որը ԱԶԿ-ը վարում էր իշխանության գալու առաջին տարիներին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50765