Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությամբ, ինչի հետեւանքով հայ զինծառայող է սպանվել, երկու կողմում էլ կան վիրավորներ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ցավակցություն հայտնելով զոհվածի ընտանիքին:
Զախարովայի խոսքով՝ լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմը պահպանելու շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին ու քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելու հայտարարված մտադրություններին:
«Մենք ելնում ենք նրանից, որ հետագա էսկալացիան անթույլատրելի է և կոչ ենք անում դիմակայության մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի գործադրումից, ձեռնարկել իրադրության կայունացմանն ուղղված միջոցներ»,- հավելել Է Զախարովան:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50756