Կաշխուժացնի Գյումրիի տնտեսական կյանքը. վարչապետը՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու կառավարության որոշման նախագծին:


«Հայ-վրացական սահմանին ունենք երեք մաքսակետ, որոնցից Բագրատաշենը աշխատում է գերբեռնված, Բավրան եւ Գոգավանը՝ թերբեռնված:


Կառավարության որոշմամբ 181 մլն դրամ և 21,5 հա հող է հատկացվել Պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար: Հույս ունենք, որ սա կաշխուժացնի Գյումրիի տնտեսական կյանքը: Նման որոշումներով նաեւ պիտի բալանսավորենք երեք մաքսակետերի աշխատանքը: Այս առումով կարեւոր է, որ կառավարությունը գումար է հատկացրել նաեւ Գյումրի-Բավրա ճանապարհի նորոգման համար:


Մեր վրաց գործընկերները սկսել են Նինոծմինդա-Բավրա հատվածի նորոգումը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաեւ Գուգուտի հայ-վրացական սահման հատվածի նորոգման վերաբերյալ: Մեր կողմից Գոգավանի ճանապարհը լավ վիճակում է»,- գրել է վարչապետը:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50753