Աստանայի ֆորմատը թույլ տվեց շատ բանի հասնել, սակայն այժմ այն դանդաղում է: Քաղաքական տրանսֆորմացիայի և սահմանադրական փոփոխությունների գործընթացը շատ դանդաղ է ընթանում: Այդ մասին հայտարարել է թուրք փորձագետ Օմեր Օզքիզիլչիկը:
Նա նշել է, որ Ասադի ռեժիմն որոշակի հաջողություններ է հասնում ռուսական ավիացիոն աջակցությամբ, սակայն այդ հաջողությունը մեծ մարդկային ռեսուրսներ է պահանջում:
Ըստ նրա, Իդլիբում Սիրիայի գործողությունները կարող են խանգարել Ասադի պլաններին վերականգնել երկրի միասնականությունը: Նա հավելել է, որ ամերիկացիներն ու քրդերը փորձում են հասնել Սիրիայի մասնատմանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50740