Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԱՄՆ-ին մեղադրել է մանկական վարքագիծ դրսևորելու մեջ՝ երկրի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆի դեմ պատժամիջոցների պատճառով՝ երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ամերիկյան կողմը պատժամիջոցներ է սահմանել Զարիֆի դեմ։
Իրանի նախագահի կարծիքով՝ այդպիսով ԱՄՆ-ն իրեն երեխայի է հիշեցրել։
«Նրանք մանկական վարքագծի են դիմում: Նրանք ամեն ամեն օր ասում են, որ ցանկանում են խոսել առանց նախապայմանների և հետո նրանք պատժամիջոցներ են սահմանում Զարիֆի դեմ»,-հավելել է Ռուհանին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50727