Ավտոմաքսատունը կտեղափոխի Գյումրի: Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով, կառավարությունը կտրամադրի 181 միլիոն դրամ, որից շուրջ 41 մլնը նախատեսված է մեկ անձի գնում կատարելու միջոցով նախագծա-նախահաշվային ծառայությունների ձեռքբերման, երկրաբանական-հետախուզական ծառայությունների ձեռքբերման ու հողի հիմքի ձեռքբերման ծառայություններին:
Իսկ 140 միլիոն դրամը կտրամադրվի վարչական սարքավորումների ու ընդհանուր բնույթի այլ սարքավորումների ձեռքբերման համար:
Հիշեցնենք, հուլիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ավտոմաքսատունը Գյումրի կտեղափոխվի մինչ այս տարվա վերջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50721