Վրացական ավիաընկերությունը նախատեսում է տարանցիկ թռիչքներ իրականացնել դեպի Բելառուս՝ Մինսկով դեպի Մոսկվա տարանցիկ թռիչքների հեռանկարով:
Ավիաընկերության տնօրեն Իգոր Ապցիաուրին հույս է հայտնել, որ նման թռիչքները կսկսվեն սեպտեմբերից:
Նա նաև պարզաբանել է, որ ավիաընկերությունը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է Բելառուսի քաղաքացիական ավիացիայի գործակալությանը:
Հստակեցվում է, որ թույլտվությունը ստանալուց հետո փոխադրողը կսկսի բանակցություններ վարել բելառուսական կողմի հետ դեպի Մոսկվա թռիչքների վերաբերյալ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50716