Վրաստանի Ազգային բանկը որոշել է վաճառել արժութային ռեզերվների մի մասը, քանի որ լարին շարունակում է արժեզրկվել:
Վրաստանի Ազգային բանկի ղեկավար Կոբա Գվենետաձեն եւ կառավարությունն արժեզրկումը կապում են զբոսաշրջիկների թվի կրճատման կապակցությամբ արտաքին շոկի հետ:
«Ազգային բանկի գնահատմամբ՝ չնայած դրական ներքին եւ արտաքին մակրոտնտեսական դինամիկային, փոխարժեքը հասել է այն ցուցանիշին, որը, հնարավոր է, ռիսկ է ստեղծում գնի կայունության համար: Դրանից ելնելով՝ Ազգային բանկը նպատակահարմար է համարում հաջորդականորեն կիրառել առկա ռեզերվները, որպեսզի այդ ռիսկերը չնյութականացվեն»,- ասվում է հայտարարության մեջ:
Ազգային բանկը որոշել է օգոստոսի 1-ին արժութային աճուրդի հանել 40 մլն դոլար: Անհրաժեշտության դեպքում մոտ օրերս կրկին ինտերվենցիա կիրականացվի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50712