Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, հուլիսի 30-ին այցելել են ՊԲ-ի մի շարք զորամասեր:
Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են, որ զորամասերում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում քաղաքացիական բարձրագույն կրթությանը զուգահեռ ռազմական համապատասխան կրթություն ստանալուց հետո, զորային փորձուսուցում են անցնում հայկական բանակի կրտսեր օղակի սպայակազմի ապագա ներկայացուցիչները: Բարձրաստիճան հյուրերը հետաքրքրվել են ռազմական համալսարանի ունկնդիրների ծառայության պայմաններով, կարևորել ՊԲ-ի հետ համագործակցության տվյալ ձևաչափն ու պատասխանել անձնակազմին հետաքրքրող հարցերին:
Այնուհետև բանակի հրամանատարը Գաբրիել Բալայանին ու Օնիկ Գասպարյանին ծանոթացրել է, ՀՀ զինված ուժերի մի շարք զորամասերի օրինակով, ՊԲ-ի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում ներդրված անձնակազմին սննդով ապահովելու ծրագրի փորձնական ընթացքին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50689